Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Փաշինյանը կոչ է անում դադարեցնել ԼՂ-ում բողոքի ցույցերը

Փաշինյանը կոչ է անում դադարեցնել ԼՂ-ում բողոքի ցույցերը
04.06.2018 | 23:23

Ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով Լեռնային Ղարաբաղում չորրորդ օրն ընթացող բողոքի ակցիաներին ֆեյբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով դադարեցնել ցույցերը և հնարավորություն տալ իշխանություններին իրագործել պայմանավորվածությունները:

«Այս պահին ճիշտ կլինի, որ ցուցարարները գնդակը թողնեն Արցախի իշխանությունների դաշտում», - նկատեց Հայաստանի վարչապետը, ընդգծելով, որ իրավիճակը պետք է հանգուցալուծվի ոչ թե կոնֆլիկտի, այլ համաձայնության մթնոլորտում:

Դիտվել է՝ 3256

Մեկնաբանություններ